Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

ՀՀԿ-ն ինքնազտմա՞ն է գնում

ՀՀԿ-ն ինքնազտմա՞ն է գնում
05.03.2013 | 00:03

Իշխանությունում այս օրերին շունչները պահած սպասում են սպասվելիք հրաժարականներին ու վերադասավորումներին: Ըստ որոշ լուրերի, մինչև Երևանի ավագանու ընտրությունները լուրջ փոփոխություններ չեն լինի: Ի դեպ, այն ՀՀԿ-ականները, ովքեր այս ընտրություններում լավ չեն աշխատել, եթե չասենք, «խաղեր» են տվել, այս անգամ ուղղվելու հնարավորություն են ստացել: Ասում են, ՀՀԿ-ում վերջիններիս ասվել է, թե ժամանակ է տրված արդարացնելու իրենց «նվիրվածությունը» կուսակցությանը, այլապես հրաժեշտ կտան փափուկ աթոռին:
Ի դեպ, այս ընտրությունից հետո, մեր աղբյուրի փոխանցմամբ, ՀՀԿ-ում լուրջ «բարեփոխումներ» են սպասվում, կուսակցությունում «ավլեմ-թափեմ» գործընթաց է սկսվելու, կուսակցությունը զտվելու-մաղվելու-բեռնաթափվելու է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2653

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ